| Պութան |
|---|
|
|
 |
| Կը ներառնէ |
Bumthang District?, Chukha District?, Dagana District?, Gasa District?, Haa District?, Lhuntse District?, Mongar District?, Paro District?, Pemagatshel District?, Punakha District?, Samdrup Jongkhar District?, Samtse District?, Sarpang District?, Thimphu District?, Trashigang District?, Trashiyangtse District?, Trongsa District?, Tsirang District?, Wangdue Phodrang District? և Zhemgang District? |
|---|
| Պետական լեզու |
ձոնգքհա? |
|---|
| Մայրաքաղաք |
Թհիմփհու?[1] |
|---|
| Օրէնսդիր մարմին |
Parliament of Bhutan? |
|---|
| Երկրի ղեկավար |
Jigme Khesar Namgyel Wangchuck? |
|---|
| Կառավարութեան ղեկավար |
Ցերինգ Տոբգայ?[1] |
|---|
| Ազգաբնակչութիւն |
787 424 մարդ (2023)[2] |
|---|
| Կրօնք |
Mahāyāna?[3], Հինտուիզմ[3] և քրիստոնէութիւն[3] |
|---|
| Օրհներգ |
Դրուկ ցենդեն? |
|---|
| Կարգախօս |
Happiness is a place և Mae hapusrwydd yn lle |
|---|
| Հիմնադրուած է |
8 Օգոստոս 1949 թ. |
|---|
| Արժոյթ |
բութանի նգուլտրում?[1] |
|---|
| Ժամային համակարգ |
UTC+6? և Asia/Thimphu?[4] |
|---|
| Հեռաձայնային համակարգ |
+975 |
|---|
| Համացանցի յղում |
.bt? |
|---|
| Մարդկային ներուժի զարգացման թիւ |
0,666[5] |
|---|
|
bhutan.gov.bt |
Պութան, պաշտօնապէս Պութանի Թագաւորութիւն,[6] Հարաւային Ասիոյ մէջ, Արեւելեան Հիմալայներու մէջ գտնուող երկիր մըն է, որ հիւսիս եւ հիւսիս-արեւմուտքէն սահմանակից է Չինաստանին եւ հարաւ ու հարաւ-արեւելքէն՝ Հնդկաստանին։ 727,145-էն աւելի բնակչութեամբ եւ 38,394 քառակուսի քիլոմեթր (14,824 քառակուսի մղոն) տարածքով, Պութան 133-րդ տեղը կը գրաւէ տարածքով եւ 160-րդ տեղը՝ բնակչութեամբ։ Պութան դեմոկրատական սահմանադրական թագաւորութիւն է, ուր թագաւորը պետական ղեկավարն է եւ վարչապետը՝ կառավարութեան ղեկավարը։ Ճէ Խենփոն է պետական կրօնքի Վաճրայանա Պուտտիզմի ղեկավարը։
Պութանական Հիմալայներուն մէջ, ծովու մակարդակէն 7,000 մեթրէն բարձր բարձունքներ կան։ Կանկխար Փուենսումը Պութանի ամէնաբարձր կատարն է եւ աշխարհի ամէնաբարձր չբարձրացած լեռն է։ Պութանի վայրի կեանքը նշանակալի է իր բազմազանութեամբ, ներառեալ Հիմալայան տակինն ու ոսկեգոյն լանգուրը։ Մայրաքաղակն ու ամէնամեծ քաղաքը Թհիմփհուն է, ուր բնակչութեան մօտ 15%-ը կ՚ապրի։
Պութանն ու դրացի Թիպէթը ապրեցան Պուտտիզմի տարածումը, որ ծագած էր Հնդկական թերակղզիէն Պուտտայի կեանքի ժամանակաշրջանին։ Առաջին հազարամեակին, Պուտտիզմի Վաճրայանա դպրոցը տարածուեցաւ Պութան Պենկալի հարաւային Փալա կայսրութենէն։ 16-րդ դարուն, Ժապտրունկ Նկաուանկ Նամկեալ միացուց Պութանի հովիտները մէկ պետութեան մէջ։ Ան յաղթեց երեք թիպէթական ներխուժումներու, հպատակեցուց մրցակից կրօնական դպրոցները, օրէնսդրեց Ցա Յիկ իրաւական համակարգը եւ հիմնադրեց աստուածապետական ու քաղաքական վարիչներու կառավարութիւն։ Նամկեալ եղաւ առաջին Ժապտրունկ Ռինփոչէն, եւ իր յաջորդները դարձան Պութանի հոգեւոր առաջնորդները, ինչպէս Տալայ Լաման Թիպէթին մէջ։ 17-րդ դարուն, Պութան վերահսկեց Հիւսիս-Արեւելեան Հնդկաստանի, Սիքքիմի եւ Նեփալի մեծ մասերը. ան նաեւ զգալի ազդեցութիւն ունէր Քուչ Պեհար Նահանգին վրայ։
Պութան երբեք գաղութացուած չէ, թէեւ ան ապրած է Բրիտանական Կայսրութեան հովանաւորութեան տակ։ Պութան զիջեց Պենկալ Տուարները Պրիտանական Հնդկաստանին 19-րդ դարու Տուար պատերազմին ժամանակ։ Ուանկչուկ ռատը առաջ ելաւ որպէս թագաւորութիւն եւ հետապնդեց ռազմավարական կապերու ամրապնդումը Բրիտանիոյ հետ թերակղզիին մէջ։ 1910-ին, Փունախայի Դաշնագիրը երաշխաւորեց Բրիտանական խորհրդատւութիւնը արտաքին քաղաքականութեան մէջ փոխարէն Պութանի ներքին ինքնավարութեան։ Այս դասավորութիւնը շարունակուեցաւ 1949-ին Հնդկաստանի հետ նոր դաշնագրով, որ ստորագրուեցաւ Տարճիլինկին մէջ, ուր երկու երկիրներն ալ ճանչցին իրար ինքնիշխանութիւնը։ Պութան միացաւ Միացեալ Ազգերու Կազմակերպութեան 1971-ին եւ ներկայիս ունի յարաբերութիւններ 56 երկիրներու հետ։ Մինչ կախուած է Հնդկական զինուժէն, Պութան կը պահպանէ իր սեփական զինուժային միաւորները։ 2008-ի Սահմանադրութիւնը հաստատեց խորհրդարանական կառավարութիւն ընտրուած Ազգային Ժողովով եւ Ազգային Խորհուրդով։
Պութան հիմնադիր անդամ է Հարաւային Ասիոյ Տարածաշրջանային Համագործակցութեան Միութեան (SAARC), եւ անդամ է Կլիմայական Բացասական Ազդեցութեան Ենթակայ Երկիրներու Համայնքի, BIMSTEC-ի, ԱՄՖ-ի, Համաշխարհային Դրամատան, UNESCO-ի եւ Միջազգային Առողջապահութեան Կազմակերպութեան (WHO)։ Պութան առաջին տեղը գրաւած է SAARC-ին մէջ տնտեսական ազատութեան, գործերու դիւրութեան, խաղաղութեան եւ բտատուծեան բացակայութեամ, 2016-ին։ 2020-ին, Պութան երրորդ տեղը գրաւած էր Հարաւային Ասիոյ մէջ Սրի Լանքայէն եւ Մալտիվներէն ետք՝ Մարդկային Զարգացման Ցուցանիշին մէջ, եւ 21-րդ տեղը՝ Միջազգային Խաղաղութեան Ցուցանիշին վրայ որպէս Հարաւային Ասիոյ ամէնախաղաղ երկիր 2024-ի դրութեամբ, ինչպէս նաեւ միակ հարաւասիական երկիրը ցուցակի առաջին քառորդական բաժնին մէջ։[7][8] Պութան ունի աշխարհի ամէնամեծ ջրային պաշարներէն մէկը ջրային ուժով յայթայթուած։[9][10] Կլիմայական փոփոխութեան պատճառով սառցադաշտերու հալումը աճող մտահոգութիւն է Պութանին մէջ։[11]
| Բնակչութեան 1960-2023 թուականների վիճակագրություն
|
|
|
|
|
|
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.britannica.com/place/Bhutan
- ↑ 2,0 2,1 World Bank Open Data — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.thearda.com/world-religion/national-profiles?u=26c#S_3
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Driem George van (1998)։ Dzongkha = Rdoṅ-kha։ Leiden: Research School, CNWS։ էջ 478։ ISBN 978-90-5789-002-4
- ↑ «Human Development Index: Bangladesh moves 2 notches up, remains 5th in South Asia.»։ Dhaka Tribune։ 2020-12-21։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 21 December 2020-ին։ արտագրուած է՝ 2021-01-02
- ↑ «2024 GLOBAL PEACE INDEX»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 19 August 2024-ին։ արտագրուած է՝ 12 August 2024
- ↑ «Bhutan»։ International Hydropower Association (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 21 May 2022-ին։ արտագրուած է՝ 2021-01-02
- ↑ Tshering Sonam, Tamang Bharat։ «Hydropower – Key to sustainable, socio-economic development of Bhutan»։ United Nations։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 31 October 2020-ին։ արտագրուած է՝ 23 August 2021
- ↑ «Bhutan»։ UNDP Climate Change Adaptation (անգլերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 21 May 2022-ին։ արտագրուած է՝ 2021-04-13
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 12,27 12,28 12,29 12,30 12,31 12,32 12,33 12,34 12,35 12,36 12,37 12,38 12,39 12,40 12,41 12,42 12,43 12,44 12,45 12,46 12,47 12,48 12,49 12,50 12,51 12,52 12,53 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.