Տանկրեդ (օպերա)
Տանկրեդ իտալ.՝ Tancredi | |
|---|---|
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
| Ժանր | օպերա-սերիա և օպերա[1] |
| Կոմպոզիտոր | Ջոակինո Ռոսինի |
| Լիբրետտոյի հեղինակ | Գաետանո Ռոսսի, Լուիջի Լեկի |
| Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
| Սյուժեի աղբյուր | Վոլտեր. «Տանկրեդ» ողբերգություն (1759), Տորկվատո Տասսո. «Ազատագրված Երուսաղեմ» պոեմ |
| Գործողությունների քանակ | 2 արար[1] |
| Գործողության տեղ | Սիրակուզա |
| Կերպարներ | Tancredi?, Argirio?, Isaura?, Roggiero?, Amenaide? և Orbazzano? |
| Ստեղծման տարեթիվ | 1813 |
| Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 6, 1813[1] |
| Առաջնախաղի վայր | Վենետիկ |
| Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Տանկրեդ (իտալ.՝ Tancredi), իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի օպերա երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Գաետանո Ռոսսիի ըստ Վոլտերի նույնանուն ողբերգության և Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի։ Առաջին անգամ կատարվել է 1813 թ. փետրվարի 6-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում (մեներգչուհիների վատառողջության պատճառով ներկայացումը ավարտին չի հասցվել)։ Օպերան ամբողջությամբ կատարվել է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 12-ին։ Նույն տարի Ֆերարա քաղաքի օպերային թատրոնում «Տանկրեդի» բեմադրության համար Ռոսսինին գրել է օպերայի նոր ֆինալ, որտեղ գլխավոր հերոսը մահանում է ռազմի դաշտում։
«Տանկրեդ» օպերան համարվում է Ռոսսինիի ստեղծագործական վաղ շրջանի գլուխգործոցներից մեկը։ Այն ներկայումս էլ մեր ընդ մերթ բեմադրվում ու ձայնագրվում է[2]։ Լայն ճանաչում է ստացել հատկապես Տանկրեդի «Di tanti palpiti» մեներգը 1-ին գործողությունից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանկրեդ (օպերա)» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||